Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին հայտնել է Ռոբերտ Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը:
«Որոշման արդյունքը դրական եմ գնահատում, դեռ չեմ ծանոթացել որոշման բովանդակությանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը