11 02 2022

Դատավոր Բախշիյանի վարույթում քննվող շուրջ 100 քրեական գործ դեռևս վերամակագրման փուլում է․ Փաստինֆո

Դատավոր Բախշիյանի վարույթում քննվող շուրջ 100 քրեական գործ դեռևս վերամակագրման փուլում է․ Փաստինֆո

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունների կասեցումից հետո վերջինիս վարույթում գտնվող շուրջ 110 քրեական գործերն ամբողջությամբ դեռևս վերաբաշխված չեն։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել են, որ գործերը դեռևս վերամակագրման փուլում են, առաջիկայում վերաբաշխման հարցը կլուծվի։ 

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, Փարամազյանի դեմ ցուցմունք տված Փաշինյանի աջակցի՝ Նվեր Մկրտչյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն արդեն վերամակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանին։ Ինչ վերաբերում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործին, ապա այն դեռևս վերամակագրված չէ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» վերաբերյալ քրեական գործն առհասարակ չի արտացոլվում դատական-տեղեկատվական համակարգում, թեև շուրջ մեկ ամիս է, ինչ դատարանում է։

Դատարանից հայտնեցին, որ այս գործը նույնպես դեռևս վերամակագրված չէ։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից մեզ հետ զրույցում պարզաբանեցին, որ գործերի վերաբաշխման ընթացքում առաջնահերթությունը տրվում է ըստ խափանման միջոցի հարցի քննարկման անհարժեշտության, այսինքն, առաջնահերթության կարգով վերամակագրվում են այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կան կալանավորված անձինք։ Բացի այդ՝ խնդրահարույց է նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործեր քննող դատավորների թվի սակավությունը, միևնույն ժամանակ, քրեական գործեր քննող դատավորներից մեկի՝ Գնել Գասպարյանի գործուղման ժամկետը շուտով կավարտվի։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ