03 07 2023

Ադրբեջանի ՊՆ-ն կեղծում է, ՊԲ-ն կրակ չի բացել․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն կեղծում է, ՊԲ-ն կրակ չի բացել․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։

 Ադրբեջանի ՊՆ-ն  նաև հերթական կեղծ պնդումն  է տարածել՝  նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ