11 07 2023

Թշնամին կրկին կրակ է բացել Սև լճի հատվածում

Թշնամին կրկին կրակ է բացել Սև լճի հատվածում

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 21:15-21:30-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ