15 06 2022

Հայը կզած չի ապրելու․ Հայը պայքարելու և հաղթելու է․ Իշխան Սաղաթելյան

Հայը կզած չի ապրելու․ Հայը պայքարելու և հաղթելու է․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի հայրենակիցներ, ընդամենը 2 ամիս առաջ շատ քչերն էին հավատում, որ մենք կարող ենք այսքան բան անել միասին։ Սակայն ձեզանից յուրաքանչյուրն իր հավատքով, նվիրվածությամբ, պայքարի ոգով, ինքնազոհաբերության պատրաստակամությամբ ու վճռականությամբ իրավիճակ փոխեց ոչ միայն Հայաստանում, այլև մեր ողջ տարածաշրջանում և աշխարհասփյուռ հայերի շրջանում։
Սա մեծ աշխատանք է, որը հենց դուք եք արել։ Կեցցե՛ք, սիրելի հայրենակիցներ։ Անցած այս ամիսների ընթացքում դուք նախանշեցիք գալիք տարիների ու տասնամյակների մեր կենսակերպը։ Հայը կզած չի ապրելու։ Հայը պայքարելու և հաղթելու է։ Ահա թե ինչ փոխեցիք դուք ձեր պայքարով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ