19 07 2022

Իրանի հոգևոր առաջնորդը բաց տեքստով է խոսել ՀՀ սահմանն արգելափակելու քաղաքականության դեմ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Իրանի հոգևոր առաջնորդը բաց տեքստով է խոսել ՀՀ սահմանն արգելափակելու քաղաքականության դեմ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրառմամբ անդրադարձել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման, մասնավորապես այաթոլլահ Խամենեիի զգուշացմանը Էրդողանին՝ «Իրանը թույլ չի տա արգելափակել Հայաստանի հետ սահմանը»։

«Իսկ սա արդեն շատ լուրջ է։ Ոչ միայն այն փաստը, որ Իրանի հոգևոր առաջնորդը բաց տեքստով է խոսել ՀՀ սահմանն արգելափակելու քաղաքականության դեմ, այլ նաև այն, որ ընդհանրապես նման հայտարարություն անելու անհրաժեշտություն է առաջացել»,- գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ