13 09 2022

Պետականության քանդողներն են իրենք․ միասնական լինենք ինչի՞ շուրջ․ Իշխան Սաղաթելյան



«Իրենք որևէ կետի հետ կապված չեն կարող հիմնավոր պատճառաբանություն տալ , որովհետև դրա հիմքերը չկան , էն պատճառաբանությամբ ինչպես նախկինում մերժել են մեր բոլոր առաջարկությունները ՝  երկրի անվտանգությանն ու պետականությանն առնչվող, այն տրամաբանությամբ, ինչպես մերժեցին Շուշիում կնքված թուրք-ադրբեջանական համաձայնագրի մասին հայտարարությունը, ինչպես տապալեցին ու բոյկոտեցին մեր մնացած նախաձեռնությունները՝  մեկ անգամ ևս հաստատելով ու բացահայտելով, որ իրենք ՀՀ պետական շահի և  այն ճառերը , որ ասում են միասնականություն , պետականություն այդ ամենի հետ ոևէ կապ չունեն»,- այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ , «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության մեջ ընդդիմության առաջարկված կետերը մերժելուն։

«Երեսպաշտություն է խոսել միասնականությունից ։ Միասնականությունից ու պետականութունից  խոսում է մի ուժ, որն ընդհանրապես դրա հետ կապ չունի , պետականության քանդողներն են իրենք , և ինչի՞ շուրջ կա ո՞ւմ շուրջ միասնականություն , այսինքն՝ եթե իրենք պատրաստ չեն պաշտպանելու մեր պետությունը մենք միասնական լինենք ինչի՞ շուրջ , պետությունը հանձնելու՞»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ