20 09 2022

Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան

Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարությանը։

Զասը և նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինեն սեպտեմբերի 20-25-ը։

ՀԱՊԿ առաքելությունը կուսումնասիրի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, առաջարկներ կներկայացնի՝ առկա լարվածությունը թուլացնելու համար, նշել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ