10 12 2022

Ձեզ ի՞նչ կա. դուք տխրելու բան չունեք. ուրախ-ուրախ Հրապարակի շենքերն եք ծակծկում, երջանիկ տեսքով Կատարում ֆուտբոլ եք նայում․ Գեղամ Նազարյան

Ձեզ ի՞նչ կա. դուք տխրելու բան չունեք. ուրախ-ուրախ Հրապարակի շենքերն եք ծակծկում, երջանիկ տեսքով Կատարում ֆուտբոլ եք նայում․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանում անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայր Գեղամ Նազարյանին, ասել է. «Նենց չի, որ տխուր ձայնով եք ասում, ուրեմն ճիշտ է»:
«ՉԻ». Նենց չի, Ալեն Սիմոնյան, որ եթե խրոխտ, բամբ ձայնով եք սա ասում, ուրեմն, խրոխտ եք: Նենց չի, որ Գեղամ Նազարյանը ձեր հետ խոսելիս կարող է ծիծաղել, ուրախ հանաք-շուլուխներով հաղորդակցվել: Էդ մարդը տխուր է և տխրելու պատճառ ունի:
Ձեզ ի՞նչ կա. դուք տխրելու բան չունեք. ուրախ-ուրախ Հրապարակի շենքերն եք ծակծկում, երջանիկ տեսքով Կատարում ֆուտբոլ եք նայում, կյանքը հաջող է ստացվել:
Բայց իմացեք, որ նենց չի, որ միշտ հավերժ եք լինելու: Մի օր էլ դուք եք տխրելու, այն ժամանակ ձեր տխրությանը ոչ ոք չի հավատա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ