05 01 2023

Օդային միջանցք բացելը միակ որոշումն է, որ կարող է կտրուկ փոխել իրավիճակը. Ռուբեն Վարդանյան․ News.am

Օդային միջանցք բացելը միակ որոշումն է, որ կարող է կտրուկ փոխել իրավիճակը. Ռուբեն Վարդանյան․ News.am

Մենք վստահ ենք, որ օդային միջանցք բացելը որոշումն է, որ կարող է իսկապես կտրուկ փոխել իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է ընդունել միջին չափերի ինքնաթիռներ: Ուղղակի սա ավելի շատ քաղաքական հարց է: Ճնշումը միջազգային կազմակերպություններից, Եվրոպայի երկրներից եւ ԱՄՆ-ից շատ կարեւոր կլինի: Այս իրավիճակում միակ լուծումը, որը թույլ կտա ձմռան ամիսներին նորմալ պայմաններում ապրել, դա օդային կմուրջ բացելու հնարավորությունն է»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ 25 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը:

Արցախում 120 000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են, այս տարի Ամանորը դիմավորել են շրջափակման մեջ՝ ճանապարհի բացման սպասումով։ Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման պատճառով 1100 քաղաքացի տուն վերադառնալու հնարավորություն չունի, որից 270-ը երեխաներ են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ