21 02 2023

Նիկոլն ու նրա տարբեր մակարդակների թուլեքը մի օր վերապրելու են այս ամենը. Գեղամ Մանուկյան

Նիկոլն ու նրա տարբեր մակարդակների թուլեքը մի օր վերապրելու են այս ամենը. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլն ու նրա տարբեր մակարդակների թուլեքը մի օր վերապրելու են այս ամենը: Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում միայն այսօր ժամը 12։00-ին։ Բայց նրան արդեն վաղուց տեղափոխել էին դատարան:

Կարգադրիչները հրաժարվում էին փաստաբանից ընդունել նրան շտապ անհրաժեշտ դեղերը:  Իսկ այդ չգործող ՄԻՊ գրասենյակի թեժ գծին Խաչատուրովի փաստաբանի ու իմ զանգերին ի պատասխան հնչում էր «վերադասին զեկուցել ենք» արտահայտությունը: Այդպես շարունակ մինչեւ 02:47... Դատաստանի օրը գալու է, թուրքն էլ չի հաղթի...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ