22 02 2023

Ի՞նչ փոփոխություն է կատարվել զինհաշմանդամության համար տրվող հատկացումներում



Ներկայիս կարգավորումներով զինհիմնադրամի շահառու են համարվում այն զինծառայողները, ովքեր ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Դավիթ Խաչատրյանը մանրամասնեց, որ այդ կարգավորումների համաձայն՝ նախկինում 200 հազար ստացած սպաները հիմա կստանան 150 հազար դրամ, 150 հազար դրամ ստացող պայմանագրայինները՝ շուրջ 117 հազար դրամ, իսկ շարքայինները 100 հազարի փոխարեն՝ 91 հազար դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ