11 04 2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնում են Սյունիք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնում են Սյունիք

Yerevan.Today-ը տեղեկացավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնում են Սյունիք։
Հիշեցնենք, որ այսօր Տեղ սահմանամերձ գյուղում փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։
Փոխհրաձգության հետևաանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։
Թշնամին ակտիվացել է նաև Գեղարքունիքում։
Ժամը 21:30-ի դրությամբ ՊՆ-ն հայտնում է, որ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ