24 04 2023

Մենք ամեն օր ու պահ ոչ միայն կրկնում, այլև բազմապատկում ենք մեր կատարած սխալները․ Սենոր Հասրաթյան

Մենք ամեն օր ու պահ ոչ միայն կրկնում, այլև բազմապատկում ենք մեր կատարած սխալները․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Այսօրվա բարդ ու բազմաքայլ աշխարհաքաղաքականության պայմաններում պարզունակ մտածողությամբ իշխանություններ ունեցող երկրները դատապարտված են եթե ոչ կործանման, ապա՝ բավականին ցավոտ զարգացումներով հղի իրականության...

Ցավալի է, որ հազարամյակների պատմություն կերտած մի ժողովուրդ, որն իրեն շարունակ փորձում է ներկայացնել խելոք, հնարամիտ և, անգամ, հեռատես, այսօր սեփական կամքով դարձել է ոչ միայն պարզունակների, այլև  պարզունակ սուտասանների իշխանության կրողը...

Եվ այս ամենից հետո ստեղծված իրավիճակի մեղքը բարդել արևելքի կամ արևմուտքի, հյուսիսի կամ հարավի վրա, ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն...

Մենք ամեն օր ու պահ ոչ միայն կրկնում, այլև բազմապատկում ենք մեր կատարած սխալները և արդյունքում ունենում ավելի վատը, քան ունեինք երեկ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ