08 06 2023

Վիզը ծռած անլեզու հայվան չլինելուն միայն մեկ այլընտրանք կա. չլռել, գլուխն ուղղել ու չվախենալ ասել, որ Նիկոլը պետք է գնա․ Կարեն Վրթանեսյան

Վիզը ծռած անլեզու հայվան չլինելուն միայն մեկ այլընտրանք կա. չլռել, գլուխն ուղղել ու չվախենալ ասել, որ Նիկոլը պետք է գնա․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի քանի օր առաջ ֆեյսբուքահայությունը ցնցվեց տեսանյութից, որում նիկոլական մենթը 16 տարեկան մատուցողի էր ծեծում, այսօր իմանում ենք, որ ինչ-որ նիկոլական Արագածոտնում երիտասարդի է դաժանաբար ծեծել, ընդ որում ժողովուրդն էլ մի լայվ է գտել, որտեղ էդ տականքը գլուխ ա գովում, թե ինչպես է մի ղարաբաղցի երեխու «չոլում թողել»։
Նիկոլապետության սովորական առօրյա է։ Եւ այս առօրյան կշարունակվի այնքան, քանի դեռ հավատում եք, որ Նիկոլը «ՀՀ վարչապետ է» ու «հա, դե մենք ի՞նչ կարող ենք անել ճարտարապետներով, բացի մեր գործը գլուխը կախ լավ անելուց»։
Այն, ինչի վերածվել է մեր երկիրը, տրամաբանական է. որովհետև եթե գլուխդ կախ ես, վզիդ դնելու են... Նիկոլն ա դնելու, ինչ-որ էշ կերած, էշ մեծացած քպ-ականներ, ադրբեջանցիներ, թուրքեր, ռուսներ, եվրոպացիներ... Ով հասնի, ով հասցնի, դնելու են։
Վիզը ծռած անլեզու հայվան չլինելուն միայն մեկ այլընտրանք կա. չլռել, գլուխն ուղղել ու չվախենալ ասել, որ Նիկոլը պետք է գնա։ Առանց վերապահումների, առանց «բայց»-երի և «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»-ների...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ