09 06 2023

Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Պեսկով

Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Պեսկով

Սոչիում այսօր  նախատեսված է Պուտին-Փաշինյան հանդիպումը․ այս մասին տեղեկացնում է interfax-russia.ru-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքը։

«Նախագահ Պուտինն այսօր Սոչիում է: Նա իր աշխատանքային օրվա հանրային մասը կսկսի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական զրույցով, որը տեղի կունենա Բոչարով Ռուչեյի նստավայրում: Այնուհետև նախագահը կմեկնի Սիրիուս, որտեղ կմասնակցի արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին... Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ