14 06 2023

Էլի պնդում ե՞ք, որ մենք անհայրենիք ենք, անուղեղ ոչխար. Արփի Դավոյանը՝ Անահիտ Սարգսյանին



Ազգային ժողովը քննարկում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հրացը:

ԱԺ  «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը: ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը հարց ուղղեց Անահիտ Սարգսյանին՝ մեջբերելով ֆեյսբուքյան գրառումները:

«Դուք հիմա էլ պնդում ե՞ք, որ մենք փուչ մարդիկ ենք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար»:

Անահիտ Սարգսյանը ի պատասխան նշեց, որ ԱԺ-ն այն ամբիոնը չէ, որտեղ պետք է քննարկվեն ֆեյսբուքյան գրառումներ, այլ պետք է ծավալվի մասնագիտական քննարկում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ