29 06 2023

Որ լայնածավալ ռազմական գործողություններ կսկեն՝ վստահ եմ․ Գրիգոր Բալասանյան



«Սա հերթական նախազգուշացումն էր լայնածավալ ռազմական գոծողություններ սկսելուց առաջ․ իսկ որ դա սկսելու է՝ վստահ եմ»,-Yerevan.Today-ի տաղավարում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով հունիսի 28-ին Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանն ու ռազմական ագրեսիայի իրականացմանը, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ։

«Այդ կերպ Ադրբեջանը փորձում է հասկացնել, որ եթե դուք չեք ցանակնում այս եղանակով հարցը կարգավորվի ուրեմն կամովի պետք է մտնեք Ադրբեջանի կազմ և հայտարարեք, որ համաձայնեք սկսել գործընթաց՝ Ադրբեջանի հետ ինտեգրվելու համար»,-ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, որ դրան զուգահեռ Վաշինգտոնում ընթացող բանակցություներին Հայաստանի պատվիրակությունը որևէ կերպ Ադրբեջանին չհիշեցրեց իրենց ռազմական ագրեսիայի ու 4 զոհերի մասին, Բալասանյանն ասաց․ «Բնականաբար, Արարատ Միրզոյանը բառ անգամ չէր ասելու, որովհետև այդ հարցն իրենց համար չկա, ցավոք Հայաստանի իշխանության համար Արցախի հարցն այլևս գոյություն չունի, անգամ բանը հասել է նրան, որ հայտարարում են՝«Արցախի հարցի լուծելու մանդատ չունենք, բանալի չունենք, դեղամիջոց չունենք․․․», անգամ մեկ զոհի դեպքում են պետությունները դադարեցնում  դիվանագիտական հարաբերությունները, 4զոհի պարագայում ի՞նչ անելիք ունեին մեր պատվիրակները Վաշինգտոնում մի քանի օր շարունակ, սա ինձ համար անհասակնալի է։ Տպավորութուն է,  որ կա մի առանձին խնդիր և մի առանձին պատվիրակություն, որն այդ խնդրով չի զբաղվում»։

«120 հազար Արցախի մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիներ են, իսկ ՀՀ-ն այդ անձնագիրը կրողի թիկունքին է կանգնած, համենայն դեպս անձնագրում այդպես է գրված, հետևաբար իշխանության  նման վարքագիծը խախտումէ  ՀՀ Սահմանադրութունը․․․ Պատկան մարմինները պետք է զբաղվեն այն մարդկանցով, որոնք, ակնհայտորեն,հայտարարում են, որ Արցախը պետք է ինտեգրվի Ադրբեջանի կազմում․․․Չի կարող հայ մարդն ասի՝ ինչ է եղել, թող գնան  ադրբեջանցու հետ ապրեն, ով նման կարծիք է հայտնում, թող ընտանիքը վերցնի գնա Բաքու և 6 ամիս ապրիր ադրբեջանցիների հետ, 6 ամիս հետո նկարահանող խումբը գնա տեսնի էդ ըտանիքից քանի հոգի է կենդանի մնացել, նոր դրանից հետո բարոյական իրավունք կունենան խորհուրդներ տան՝ իրենց անկախության համար, անձի անվտանգության համար մաքառող և պայքարող արցախցիներին։ Երբ դու Երևանի կենտրոնում նստած խորհուրդ ես տալիս արցախցուն, թե՝ գնա ադրբեջանցու հետ ապրիր, ինքդ օրինակ ծառայիր, ընտանիքիդ վերցրու գնա Բաքու»,- ասաց միջազգայնագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ