30 06 2023

Գյուղացիներն ասում են, որ սպասում են՝ ծիրանը թափվի, որ 30-40 դրամով մթերեն. Գառնիկ Դանիելյան

Գյուղացիներն ասում են, որ սպասում են՝ ծիրանը թափվի, որ 30-40 դրամով մթերեն. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սպասում ենք, որ ծիրանը թափվի, 30-40 դրամով մթերենք»‎․ ինձ հետ զրույցներում իրենց մտահոգություններն հայտնեցին գյուղացիները։

Նրանցից մեկն ասաց, որ 1 տոննա ծիրանի դիմաց ստացել է ընդամենը 30․000 դրամ։

Վերջերս բարձրաձայնել էի, որ ծիրանը փչանում է Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումների և մանրամասն զննման պատճառով։

Շատ հաճախ ծխախոտի ապօրինի արտահանման փորձերի արդյունքում տուժում են ծիրան արտահանողները։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական շուկաներում ծիրանի վաճառքին, գյուղացիները հայտնում են, որ գյուղից շարժվող 1 ավտոբուսը կարող է տանել 500-600 կգ ծիրան, մինչդեռ, իրենք ունեն մի քանի տոննա ծիրան մթերելու խնդիր։

Անելանելի իրավիճակում հայտնվելով՝ մարդիկ թողնում են, որպեսզի ծիրանը թափվի, այնուհետև չնչին գնով վաճառում են՝ պահածոյացման նպատակով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ