10 07 2023

Դուք համոզվա՞ծ եք, որ դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է․ Նատալի Լուազոն՝ Տոյվո Կլաարին

Դուք համոզվա՞ծ եք, որ դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է․ Նատալի Լուազոն՝  Տոյվո Կլաարին

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն արձագանքել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը, որում նա Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի համար կիրառել է ադրբեջանական Խանքենդի տեղանունը:

«-Դուք համոզվա՞ծ եք Տոյվո Կլաար: Դուք համոզվա՞ծ եք, որ դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է: Ուրա՞խ եք կարդալ» այն պարագայում, երբ Լաչինի միջանցքը դեռ լիակատար շրջափակման մեջ է: Դուք պետք է օգտագործե՞ք «Խանքենդի» անունը և օգտագործեք այն Ստեփանակերտից առա՞ջ:

Եվրախորհրդարանը ցանկանում է, որ Դուք գործեք, ոչ թե լուրեր կարդաք և աջակցեք շրջափակման մեջ հայտնված քաղաքացիական անձանց, ոչ թե հաճոյանաք այս սարսափելի իրավիճակի պատասխանատուներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ