04 10 2023

Արևմտյան դիվանագետների հետ հանդիպում եղել է, բայց դրանք գաղտնի բանակցություն չեն. ՌԴ պաշտոնյաներ

Արևմտյան դիվանագետների հետ հանդիպում եղել է, բայց դրանք գաղտնի բանակցություն չեն. ՌԴ պաշտոնյաներ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է տեղեկությունը ԱՄՆ, ԵՄ եւ Ռուսաստանի դիվանագետների հանդիպման մասին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից մի քանի օր առաջ։

«Գաղտնիի մասին չգիտեմ։ Մեզ դիմել են ԱՄՆ-ն, ԵՄ-ն... Խնդրել են հանդիպում ունենալ, ինչ-որ շփումներ։ Հանդիպման ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակել իրավիճակի վերաբերյալ։ Այս է ամենը։ Իսկ եթե հիմա պատմությունն այդ հանդիպման հետ կապված խաղարկվելու է արեւմտյան ԶԼՄ-ներում որպես սադրիչ, նշանակում է՝ այդպիսն էլ եղել է ԱՄՆ եւ ԵՄ նպատակը՝ ստեղծել հերթական սադրանքը։ Դրանում ոչ մի գաղտնի բան չի եղել, դա կարծիքների շարքային փոխանակում էր։ Բայց մեկ անգամ էլ կրկնեմ՝ կհետեւենք, թե ինչպես է Արեւմուտքն այժմ մատուցելու այս ամենը։ Այստեղից էլ հասկանալի կդառնան նախնական նպատակները»,- նշել է նա։

Այս հանդիպմանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այդքան էլ այդպես չէ, ինչպես նկարագրում են։ Շատ սխալներ կան այդ նյութում։ ԼՂ հարցում որոշակի շփումներ եղել են, սակայն դրանք այն բանակցություններ չէին, որոնց մասին նշված է»,- ասել է նա։

Ավելի վաղ Politico-ն տեղեկացրել էր ԱՄՆ, ԵՄ եւ Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի բանակցությունների մասին Թուրքիայում։ Նրա տվյալներով՝ հանդիպումը կայացել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից մի քանի օր առաջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ