24 10 2023

Տեղի է ունեցել Բայրամովի և Միրզոյանի հանդիպումը «3+3» ձևաչափի շրջանակում

Տեղի է ունեցել Բայրամովի և Միրզոյանի հանդիպումը «3+3» ձևաչափի շրջանակում

Թեհրանում «3+3» ձեւաչափով հանդիպման շրջանակում տեղի է ունեցել խոսակցություն Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ։ Այս մասին տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Թեհրանում կայացած հանդիպման արդյունքներով։

«Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը «3+3» հանդիպման շրջանակում, որը տեղի է ունեցել Թեհրանում, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության եւ բարեկամության տանող ուղու քայլերից մեկն է։ Հանդիպման շրջանակում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները խոսելու հնարավորություն են ունեցել։ Այս հանդիպումը կնպաստի կայունության եւ անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասում»,- ասել է Աբդոլահիանը։

Նշենք, որ երեկ Թեհրանում տեղի է ունեցել ԱԳՆ ղեկավարների հանդիպումը «3+3» ձեւաչափով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։

Արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած նիստում քննարկվել է տարածաշրջանային համագործակցության (քաղաքական, տնտեսական, անվտանգային, տարանցման, էներգետիկայի եւ այլն) զարգացումը։

«3+3» ձեւաչափով անցկացվող հանդիպման հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանային խնդիրների լուծումն է՝ առանց արտատարածաշրջանային երկրների մասնակցության եւ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, ինչպես նաեւ խաղաղ բանակցությունների իրականացումն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ