25 10 2023

Հայ ժողովուրդը չի համաձայնել, որ Արցախն Ադրբեջանին է պատկանում։ Նիկոլ Փաշինյանն է համաձայնել. Մենուա Սողոմոնյան

Հայ ժողովուրդը չի համաձայնել, որ Արցախն Ադրբեջանին է պատկանում։ Նիկոլ Փաշինյանն է համաձայնել. Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լավրովի հայտարարության կապակցությամբ (...հակամարտությունը լուծված է, երկու կողմերը համաձայնել են, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին...)

Հակամարտությունը չի լուծվել, այն միայն խորացել է։

Հայաստանը, հայ ժողովուրդը չի համաձայնել, որ Արցախն Ադրբեջանին է պատկանում։ Նիկոլ Փաշինյանն է համաձայնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Նա 2021-ին չի ընտրվել Արցախն Ադրբեջանին հանձնելու մանդատով, այլ Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարի մանդատով է ընտրվել։ Տեղի է ունեցել մեծ խաբեություն, ժողովրդավարության սկզբունքների բռնաբարում, սահմանադրական հիմքերի ոտնահարում։

Այն, որ մինչ այժմ դեռ չի հաջողվել հեռացնել Նիկոլ Փաշինյանին, չի նշանակում, որ հայ ժողովուրդը համաձայն է, որ հակամարտությունը լուծված է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Տեղի է ունեցել ցեղասպան գործողություն։ 9-ամսյա բլոկադայից հյուծված, ՀՀ-ի կողմից անտեսված Արցախի ժողովուրդը ցուցաբերել է հերոսական դիմադրություն, բայց անհավասար կռվում խաղաղ բնակչության կոտորած թույլ չտալու համար դուրս է եկել իր հայրենիքից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ