27 10 2023

Հիմա այս անմեղսունակները զբաղվում են շատ ավելի մեծ խնդիրներով՝ Հայաստանի խնդիրներով. Օսկանյան



«Պատկերացրեք, թե Հայաստանի իշխանությունների դիվանագիտական և քաղաքական անմեղսունակությունն ինչպիսի բարձունքի է հասել, որ իրենց գործունեության այս մի քանի տարիների ընթացքում նրանք ոչ միայն հասցրեցին Արցախը տալ Ադրբեջանին, այլ՝ Արցախը դատարկել ու տալ Արբեջանին»,- ֆեյսբուքյան տեսակապով հայտարարեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով՝ այդ ամենում մեղավորությունը միայն գործող իշխանություններինն է և պետք չէ այլ մեղավորներ փնտրել:

Ըստ Օսկանյանի, միան այն, որ այս առհավիրքը հայ ժողովրդի գլխին եկել է գործող իշխանությունների օրոք, միանշանակորեն նրանց դարձնում է մեղավոր և պատասխանատու՝ անկախ ամեն ինչից:

«Բայց նրանց մեղավորությունն ու պատասխանատվությունն անվելի է ծանրանում, երբ մենք գիտենք, որ այս առհավիրքը մեր գլխին եկել է  իրենց սխալների պատճառով»,-հայտարարեց ԱԳ նախկին նախարարը և հավելեց, որ այլ մեղավորներ փնտրողները շփոթում են պատճառն ու հետևանքը:

«Եթե մենք մեղավոր ենք համարում Ադրբեջանին, որ պատերազմ է սանձազերծել, այո, սանձազերծել է, դա հետևանք է: Եթե մենք մեղադրում ենք Արևմուտքին, որ պատերազմի ժամանակ մեզ անտեսեց, արհամարհեց, դա հետևանք է, եթե մենք մեղարում ենք մեր դաշնակցին, որ մեզ չօգնեց  պատերազմի ժամանակ և դրանից հետո, դա հետևանք է, եթե մենք մեղադրում ենք Արցախի իշխանություններին, որ փաստաթուղթ ստորագրեցին լուծարելու իրենց պետությունը, դա  հետևանք է: Իսկապես, որ երբ առաջին օրվանից Փաշինյանն ասաց, որ ինքը զրոյական կետից է սկսում, բոլորիս համար ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու: Երբ Փաշինյանը շեղվեց Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տառից, ոգուց և գնաց այլ ուղղություններով, խճճվեց այս հարցերում, ակնհայտ էր, որ Ռուսաստանը երես էր թեքելու:

Երբ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ակնհայտ էր, որ մենք Արցախը կորցնելու ենք:  Այն պահին, երբ Փաշինյանը ասեց, որ Հայաստանը կապ չունի Արցախի հետ, Արցախն ինքնուրույն պետք է բանակցի, բոլորի համար ակնհայտ էր, որ Արցախը դատարկվելու է: Ահա այսօր, երբ 100 հազարավոր մեր հայրենակիցներ լքել են իրենց տները, իրենց հողն ու ջուրը, հետևում թղել են մեր պատմամշակութային հուշարձանները, Հայաստանի միամասը և Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը լռում են նրանց վերադառնալու հարցի կապակցությամբ, չի բարձրացվում այդ հարցը, հետևանքն այն է, որ այս հարցը մեկընդմիշտ փակվում է, ու թաղվում է»,-ասաց նա:

Օսկանյանը նշեց է, որ երբ Ստրասբուրգում Փաշինյանը այս իրադարձություններից հետո հնարավորություն ուներ նման լսարանի առաջ ելույթ  ունենալ, նա  չխոսեց արցախցիներին վերադառնալու իրավունքի մասին, նա, իրոք, արցախյան հարցի «դագաղի վերջին գամը մեխեց» և դրանով փակեց հարցը:

«Այսօր մեր հայրենակիցների արցախցիների վերադարձի հարցը պետք է կենդանի պահել: Այն իսկապես իրենց իրավունքն է, մենք ուղղակի չենք կարող դրանից հրաժարվել և դա հենց Հայաստանի իշխանությունների  պարտավորությունն է: Փոխարենը, Փաշինյանը Ստրասբուրգում խոսեց ժողովրդավարության մասին, ամենավառ ապացույցը, որ այսօր Հայաստանում չկա ժողովրդավարություն այն է, որ Փաշինյանը դեռ շարունակում է մնալ երկրի ղեկին այս արհավիրքից հետո, երբ մենք կորցրեցինք Արցախը, դատարկեցինք Արցախը:  Այս երկու դեպքերից հետո, երբ երկրի ղեկավարը շարունակում է մնալ իշխանության ղեկին, դա նշանակում է, որ ՀՀ-ում չկա ժողովրդավարություն»,-նկատեց Օսկանյանը:

Նրա խոսքով նման իրավիճակ կարող է լինել միայն ավտորիտար պետություններում, բռնատիրություններում է և Հայաստանը մտնում է բռնապետության փուլ:

«Հիմա այս քղաքական-դիվանագիտական անմեղսունակները զբաղվում են շատ ավելի մեծ խնդիրներով՝ Հայաստանի խնդիրներով»,-տարակուսանքով արձանագրեց ՀՀ նախկին ԱԳ նախարարը:

Նա հարց հնչեցրեց, թե ինչու այսօր օրակարգում միջանցքի հարց կա, երբ Արցախը գոյություն չունի, Լաչինի միջանցքը չկա, եռակողմ հայտարարությունը գոյություն չունի:

Օսկանյանն իրավիճակից մի ելք է տեսնում, կամ գործող իշխանությունների գաղափարներն ու մոտեցումները հիմնովին փոխվում են, կամ իշխանություններն են հիմնովին փոխվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ