05 11 2023

Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու․ Ոսկանյան

Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու։

Իրականում դրանից մեր խնդիրը չի փոխվում՝ պատրաստվել կրկին ազատագրելու Արցախը թշնամական բռնազավթումից։ Որքան շուտ կհասկանանք և արագ կձևակերպենք այդ խնդիրն ու դրա լուծմանը հասնելու ծրագիրը և ճանապարհային քարտեզը, այնքան շուտ մեր բանակը կրկին զորահանդեսով կանցնի Ստեփանակերտով։

Իսկ մինչ այդ, թշնամին էլի է ստիպելու մեզ «վայելել» մեր համազգային ամոթը, եթե իհարկե ոմանց մոտ դեռ մնացել է ամաչելու շատ մարդկային հատկանիշը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ