07 11 2023

Դատախազը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման

Դատախազը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման

Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, գլխավոր դատախազի օգնականը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։

Դատախազն իր ճառում հայտարարեց, որ Վագիֆ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։

Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ