17 11 2023

Կառավարությունը շարունակում է նոր վարկեր վերցնել. Այս անգամ՝ միանգամից երկուսը

Կառավարությունը շարունակում է նոր վարկեր վերցնել. Այս անգամ՝ միանգամից երկուսը

Կառավարության նոյեմբերի 17-ի նիստում կառավարությունը միանգամից երկու վարկային համաձայանգրի հավանություն տվեց:

ՀՀ և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2023 թվականի հոկտեմբերի 3-ին և 23-ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը` 50 մլն եվրո արժողությամբ:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև՝ ամրապնդելով կառավարումը։

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

ՀՀ և Եվրսաիական Զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկ տրամադրելու մասին» Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

2023 թվականին ֆինանսավորման ընդհանուր պահանջը կազմում է 745.2 մլրդ դրամ, որի 65.2%-ը նախատեսվել է ներքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին, իսկ 34.8%-ը՝ արտաքին փոխառությունների հաշվին։

Միջնաժամկետ հեռանկարում բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, գնահատվում է տարեկան 300-350 մլն ԱՄՆ դոլար։

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկի ներգավման գործընթաց։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ