08 12 2023

Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ

Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ

Հայաստանի արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Նա հրավիրված է մասնակցելու Եվրամիության Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա երկուշաբթի օրը:

Նույն օրը Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների հանդիպմանը:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ