02 02 2024

Փաշինյանն առաջարկում է թքել նախնիների վրա, փոխարենը ստանալ լափ, խմիչք, էժան բենզին. Արման Աբովյան

Փաշինյանն առաջարկում է թքել նախնիների վրա, փոխարենը ստանալ լափ, խմիչք, էժան բենզին. Արման Աբովյան

«Ունենք մի պատկեր, երբ որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները սինխրոն գործում են և մեզ մի պարտադրանք են ներկայացնում, համաձայն որի Հայստանը պետք է հրաժարվի իր ազգային ինքնությունից, և դիմացը կստանանք խաղաղություն»:

Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արման Աբովյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Հանրային ռադիոյին տված հարցազրույցին:

«Մենք կրկին ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանը զուգահեռ աշխատում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների ուղղությամբ, այն է Հայաստանի Հանրապետության դեմոնտաժը և հայ ժողովրդի էթնոքաղաքական տարրի ոչնչացումը: Շատ ծիծաղելի փաստարկաներ են բերվում առ այն, որ եթե հրաժարվենք մեր ինքնությունից, ապա Ադրբեջանը մեզ ձեռք չի տա, մենք այստեղ տեսնում ենք ՀՀ կազմաքանդման գործընթաց: Այս անգամ էլ խաղալու են վախերի վրա, փորձելու են համոզել, որ եթե մենք չհրաժարվենք, որ հայ ենք, ապա մեր դեմ պատերազմ կսկսվի»,-ասաց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը իրավիճակը նմանեցնում է ցլի և կարմիր շորով նրա առաջ կանգնելու հետ, արդյոք իրավիճկան այդպիսին է, քաղաքագետն արձագանքեց.

«Երևի իրենք տեղյակ չեն, որ ցուլը գույներ չի տարբերում, տեղյակ պահենք, որ ցուլը գույներ չի տարբերում, ամեն ինչ գորշ են տեսնում, նույնն էլ թուրքերը գույներ չեն տարբերում, ըստ էության ասվում է՝ մենք կանգնած ենք կատաղած ցուլի դեմը, եկեք կարմիր շորերը հանենք, եթե դու տկլոր ես կանգնում ցուլի դեմը, մի բան էլ ծնկի ես գալիս, ցուլը քեզ կխփի՞, թե չէ՞: Մետաֆորիկ եթե նկարագրենք, ապա սա է: Արդեն հասել ենք այն փուլին, որ նժարի վրա դրված է հայ լինել-չլինելու գործընթացը: Հիմա ասում են մոռացեք, որ հայ եք, կստանանք խաղաղություն, ինչպես որ առաջ ասում էին մոռացեք Արցախը և կստանաք խաղաղություն, սա անվերջ պրոցես է»:

Քաղաքագետի համոզմամբ՝ սա շարունակական պրոցես է լինելու, հետո նոր նահաջների մասին է իշխանությունը խոսելու, նոր զիջումներ է փորձելու արդարացնել:

«Սահմանադրությունից են խոսում, իսկ հետո Արարարատի մարզի անունը փոխելո՞ւ են, կամ արգելելո՞ւ են երեխաներին անվանել Արարարտ անունով, կամ բուլդուզերներով Հայոց ցեղասպանության թանգարանն են քանդելո՞ւ, իսկ Արցախ բառի համար քրեական պատասխանատվություն մտցնելու են: Սրանք շարունակական հարցվեր են, որոնք ցույց են տալիս, որ այսօր ունենք իրավիճակ, երբ Հայաստանը ղեկավարվում է թուրք-ադրբեջանական նարատիվներով: Ադրբեջանին այս ամենը պետք է մի պարզ պատճառով՝ իրենք վախենում են հայ ժողովուրդի հավաքական կամքից՝ դիտարկելով մեզ որպես վտանգ, իսկ Փաշինյանը առաջարկում է թքել նախնիների վրա, փոխարենը ստանալ լափ, խմիչք, էժան բենզին, մնացածը պետություն, պետական ազգ, չկան նման բաներ:

Ի՞նչ պետություն, եթե քո պետության մեջ մեկ այլ պետություն ստիպում է գործարան տեղափոխել, վերահսկում է ցամաքային ուղիները, տոտալ պռավալ տված համակարգ է, իսկ իրենք թող ուրախանան որ Ալիևը իրենց գովել է, արժանացել են այն մարդուց գովասանքի, ով հայերին շներ էր անվանում»,-եզրափակեց քաղաքագետը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ