02 02 2024

Վաղն էլ «Կարապի լիճը» բեմադրեք ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ. Գեղամ Մանուկյան

Վաղն էլ «Կարապի լիճը» բեմադրեք ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ. Գեղամ Մանուկյան

Երեկ Նիկոլը 1 ժամ 7 րոպեանոց հարցազրույցում զինաթափում էր Հայոց Զինված ուժերը, որի ժողովրդային անվանման գործածումն անգամ իր համար օտար ու անհասկանալի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հանգամանալից, ամեն բառը կարելի է քննել ու դրա պատասխանը, հետո արդեն իրավական գնահատականը տալ։ Բայց սահմանափակվեմ նրա խոսքից մեկ կարճ մեջբերմամբ՝ «Այսօր մենք այդ հայեցակարգի (նկատի ունի Բանակի բարեփոխումները. ԳՄ) քաղաքական կոնտեքստի մասին խոսեցինք, այդ բանակն ի՞նչ խնդիր ունի լուծելու, այդ բանակը խնդիր ունի լուծելու պատմական արդարությունն ապահովելու կամ վերականգնելո՞ւ, թե այդ բանակը խնդիր ունի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելու խնդիր և ոչինչ ավելի։

Նիկոլը երեկ հայտարարեց, նաեւ որ ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը դեռ չկա, դեռ մտածում են ու ուզում են անգամ տարրական բաներ հասկանալ։ (Ամբողջ հարցազրույցը կարող եք գտնել նրա պաշտոնական կայքում):

Փաստորեն, սրանով սուտ հանեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որը պարբերաբար խոսում էր ՀՀ ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի մասին, խոստանում անգամ հնարավորություն տալ ծանոթանալ դրան։ Պապիկյանը, որն արդեն երկու ամիս չի կարողանում իմ հարցումներին ի պատասխան ասել, թե ինչ է նիկոլական ձեւակերպմամբ Բանակում արմատախիլ արված 5–րդ շարասյունը։

Նիկոլը սուտ, կամ ավելի վատ՝ ոչ լեգիտիմ հայտարարեց ՀՀ Զինված ուժերի ներկայիս գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին։ Գեներալ-լեյտենանտին, որը ծնվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ազոխում, զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրել, բայց այլեւս գաղտնիք չէ, որ նիկոլական իշխանության քիմքին դուր չեկած մի արտահայտության համար պաշտոնազրկվել, հետո արդեն՝ ՀՀ ամենաբարձր կաբինետների առաջարկով, ավելի բարձր կաբինետներում 2021-ին ԱՀ ՊԲ շտաբի պետ նշանակվել, բայց վախենում է դրա մասին պաշտոնական կենսագրականում նշել։

Հիմա Պապիկյանն ու Ասրյանը, նախօրեին Հայաստանի Հանրապետության զինված ուժերին աննշան դեր նախանշած փաշինյանական հայտարարություններին, հեղինակազրկմանն ի պատասխան այսօր ի՞նչ արեցին։

Հավաքել են ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ծառայողներին ու տարել վոլեյբոլի առաջնության։

Քիչ է, վաղն էլ «Կարապի լիճը» բեմադրեք ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ (կներեն վաստակ ունեցող սպաներն ասածիս համար)։ Դա էլ կլինի նիկոլական պատկերացմամբ կուլտուրական, առանց ռեւանշիզմի, ագրեսիայի, պատմական հիշողության։

ՀԳ. «Կարապի լիճը» ավելի շուտ բեմադրվեց։ Քիչ առաջ պարզվեց, որ նիկոլական ֆեյքային քարոզչամեքենան Սուրեն Պապիկյանին արդեն տարել է Հ1, Պետրոսի մոտ հարցազրույցի։ Քիչ անց այն եթերում կլինի։ Եթե ունեք ներվ, դիտեք, թե ինչպես հիմա էլ փաշինյանական թեզերը, բանակի հեղինակազրկումը, ամորձատումը Պապիկյանի շուրթերով իրականացնում Հ1 եթերում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ