07 02 2024

Եթե նույնը չեք անում այլ քաղբանտարկյալների համար, պրոբլեմ եք ունենալու․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին



Առաջին անգամ ապրեք, լավ բան եք անում միջնորդում եք դեռատի կնոջ և վաստակավոր գործարարի կալանավորման ապուշ որոշման դեմ, բայց եթե նույնը չեք անում Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների, գեներալների դեպքում, պրոբլեմ ունենք և ունենալու եք: ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Հովսեփյանը՝ անդրադաառնալով վերջն աղմկահարույց կալանավորումներին։

Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ միջնորդել էին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու համար, սակայն դատավոր Դոլմազյանը հայտարարել էր, թե Աշոտյանը «տարաբնույթ կապեր ունի», ԱԺ-ում կարող է դրանք օգտագործել՝ «խոչընդոտելու համար»։

Արդարադատության նախարարին դիմելով՝ ընդդիմադիր պատգամավորը հարցրեց․  «Ինչպե՞ս կմեկնաբանեք Դոլմազյանի հակաիրավաբանական մտքի թռիչքը և ինչպե՞ս եք մեկնաբանելու աջ կողմի պատգամավորների որոշումը»,-ասաց նա՝ նկատի ունենալով ՔՊ պատգամավորներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ