08 02 2024

Գեղամ Մանուկյանն ասաց իրենց և ՔՊ-ի տարբերությունը ԱԺ ամբիոնից



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում առաջադրված թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ ամբիոնին մոտեցել էր Արամ Մանուկյանի նկարով։ «Մեր աշխատասենյակներում կախվում է Արամ Մանուկյանի նկարը, ձեր սենյակներում՝ Նիկոլ Փաշինյանինը։ Դա է տարբերությունը»,- ասաց նա՝ արձագանքելով նախկին ԲՀԿ-ական, այժմ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին։

«Սեփական երկրին դավաճանած, սեփական գերատեսչությանը դավաճանած, Ամերիկայի հետախուզական ծառայությունների  գործակալ դարձած մարդկանց մեջբերումը լավ օրինակ չի Հայաստանի հայրենասեր, օրինապաշտ, նվիրյալ, նվիրված քաղաքացիների համար։ Դավաճանից օրինակ բերելը խիստ վտանգավոր է։ Դավաճանը չի կարող օրինակ լինել։ Դավաճանին չի կարելի մեջբերում անել և այսպես նաև բարոյազրկել սեփական հասարակությանը»,- հայտարարեց Մանուկյանը։ 

Մանրամասն՝ տեսնյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ