10 02 2024

Իշխանությունը պետք է հրաժարվի պարգևավճարներից և տրանսպորտի գինը թողնի 100 դրամ. Մեսրոպ Մանուկյան



Երեւանի ավագանու Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում փետրվարի 9-ին քննարկվում էր տրանսպորտի թանկացման հարցը։ Հիշեցնենք, որ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետին առաջարկել էր հարցը հանել ավագանու առաջիկա նիստի օրակարգից, որպեսզի դրա վերաբերյալ առաջարկությունները քննարկվեն, հետո նորից ընդգրկվի օրակարգում։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հարց ուղղեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, թե ինչու գնագոյացման հստակ հաշվարկ չի կատարվել:

«100 դրամը պետք է մնա 100 դրամ, գործող իշխանությունը պետք է տարբերակներ գտնի և սուբսիդավորի ավել գինը, մի տարբերակը իշխանությունը կարող է հրաժարվել պարգևավճարներից»,-ասաց նա:

Նիստի հեռարձակումը դիտեք հղմամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ