23 02 2024

Ֆրանսիացիները Հայաստանի ՊՆ-ում վերապատրաստումներ կիրականացնեն



 

«Երեկվանից ֆրանսիական պարբերականներում տեղեկություններ էին տարածվում, որ ֆրանսիական սպառազինության նոր խմբաքանակ է մատակաարվելու Հայաատան, նաև տեղեկություներ կային, որ զինամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներն են Հայաստանում․ արդյո՞ք կարելի է ակնկալել արտադրության ոլորտում հեռանկարների քննարկում»,- մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին։

«Ֆրանսիան պատմականորեն իր բանակի մոդելով, որը դը Գոլն է ձևավորել, սուվերեն բազա ունի, և այն ամենը, ինչ մենք սպառում ենք և գնում ենք, Ֆրանսիայում է արտադրվում։ Սա շատ առանձնահատուկ մոդել է եվրոպայում, որովհետև մենք այս արդյունաբերական ինքնավարության մեջ ենք և մենք կարող ենք որոշել արտահանումը։ Սա մեզ հնարավորություն է տալիս ինքնավար դիվանագիտություն ունենալ։ Սա մեր պատմությունից է գալիս։ 

Ֆրանսիայի նախագահի կողմից որոշում է կայացվել աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը, և այս պահին առաջանահերթությունը ձեռք բերելն է սպառազինությունը և վերապատրաստումը այդ ամենը կիրառելու համար։

Ամեն անգամ մենք ելնելու ենք օպերատիվ կարիքներից, որը կբխի հայ գործընկերներից և ամեն անգամ կարձագանքենք այդ կարիքներին՝ լինի սպառազինություն, թե վերապատրաստում՝ պաշտպանական նպատակներով»,- ասաց ֆրանսիացի նախարարը հավելելով, որ պաշտպանություն բառը շեշտում է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ