23 02 2024

Պուտինի մամուլի քարտուղարն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

Պուտինի մամուլի քարտուղարն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռևս չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը: Առայժմ նման շփումներ չեն նախատեսվում․ այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Աշխատանքային շփումների շրջանակներում, իհարկե, մենք նպատակ ունենք մեր հայ բարեկամներից պարզել, թե ինչ նկատի ունեն։ Այդ պատճառով մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ Վլադիմիր Պուտինի պլաններում առայժմ չկա ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը քննարկելը։

«Զվեզդա» հեռուստաալիքին էլ ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ Երևանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը անդամակցության սառեցման վերաբերյալ։ «Մենք պատրաստվում ենք կապ հաստատել  մեր գործընկերների հետ և պարզաբանել այս հայտարարությունների իմաստը։ Հուսանք, որ մեր հայ ընկերները մեզ ամեն ինչ կբացատրեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե՝ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին այս պահին «սառեցված» է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ