26 02 2024

Լուկաշենկոն դե ճորտի կարգավիճակով ապրում է, մենք չենք ուզում. Գագիկ Մելքոնյան



Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը մեկնաբանել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին Լուկաշենկոյի հայտարարությունը։

«Լուկաշենկոն շատ բաներ է ասել։ Հիմնական նրա խոսույթն այն է եղել, թե Հայաստանն ո՞ւր պիտի փախչի։ Լուկաշենկոն դե ճորտի կարգավիճակով ապրում է, մենք չենք ուզում այդ կարգավիճակում ապրել։ Մենք ուզում ենք անկախ երկիր դառնալ․ ում հետ ուզենք՝ հանդիպենք, ում հետ ուզենք՝ պայմանագրեր կնքենք»,- ասաց Մելքոնյանը։

Հարցին՝ Հայաստանը մինչև այդ անկախ չէ՞ր, Մելքոնյանն ասաց․ «Ոչ։ Ռուսաստանից էինք կախված»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ