26 02 2024

Զելենսկին, Փաշինյանը, Ալիևը արցախյան հարցում գաղափարակից ընկերներ են․ Արթուր Խաչատրյան



Այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարություններին, ասաց․   

«Կիսահղի չեն լինում։ Եթե հայտարարում ես, պիտի պաշտոնապես հայտարարես։ Եվ երկրորդը՝ իսկ այլընտրանքը ո՞րն է։ Այս խառը օրերին, երբ աշխարհում անվտանգային մարտահրավերնը խիստ սրվել են, նույնիսկ տրադիցիոն Ֆինլյանդիան և Շվեդիան դիմեցին և անդամակցեցին ՆԱՏՕ-ին, հիմա Փաշինյանն ի՞նչ է ասում, ասում է մենք արտաբլոկային քաղաքականություն ենք վարում։ Սա ինձ հիշեցնում է Էզոպոսի առակը աղվեսի դունրը խաղողին չհասավ, ասեց խաղողը թթու է։ ՀԱՊԿ-ում իր հարաբերությունները գործընկերների հետ երանելի չեն, սկսած Յուրի խաչատուրովին մեղադրանք ներկայացնելուց, երբ նա դեռ հանդիսանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ ՆԱՏՕ-ում էլ իրան չեն ընդունում, ինքն էլ ասում ա դե որ այստեղ չեք ուզում, այնտեղ էլ չեք ընդունում, ես կմնամ մենակ»։ 

Խաչատրյանը անդրադարձավ նաև Վլադիմիր Զելենսկու Հայաստան հավանական այցին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ