28 02 2024

Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից



Սահմանազատման և սահմանագծման աշխատանքների առաջին փուլում հաստատել ենք աշխատակարգը, իսկ այս փուլում քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Երբ սահմանազատման հանձնաժողովներն ավարտեն աշխատանքները Հայաստանն ու Ադրբեջանն այդ փաստաթուղթը կդնեն պետական շրջանառության մեջ և, ամենայն հավանականությամբ, այն կշրջանառվի որպես օրենքի նախագիծ։

Այս փուլում մենք քննարկում ենք համատեղ գործունեության մեթոդաբանությունը։  Եթե աշխատանքներն ու տրամաբանությունը բխեն Ալմա Աթայի հռչակագրից, կարող ենք 2-3 ամսում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ