19 04 2024

Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ

Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ

Պետքարտուղարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական մամուլում տարածված փաստաթղթի լուսանկարը, որն իբր ընդունվել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան եռակողմ հանդիպման ժամանակ, որում նշվում են ռազմական խնդիրները։

«Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է, անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել մամուլի հաղորդագրության վրա, որը մենք ընդունել ենք Եվրամիության և Հայաստանի հետ համատեղ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով։ Բրյուսելյան հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրամիության և Հայաստանի հետ համատեղ, կենտրոնացել է միայն Հայաստանի տնտեսական կայունության վրա, որը փորձում է դիվերսիֆիկացնել առևտրային գործընկերությունները և բավարարել իր մարդասիրական կարիքները, ներառյալ՝ աջակցելով Հայաստանի շարունակական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպես ժողովրդավարություն ըև օրենքի գերակայությունը»,- նշել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունն ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության հարցման պատասխանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ