26 04 2024

Օկուպացված Արցախում փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը



Ակնայում (Աղդամ) տեղի է ունենում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի փակման արարողությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Համատեղ մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության արտաքսման և այժմ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման հետ կապված որոշվել է փակել նաև մոնիտորինգի կենտրոնը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ