01 05 2024

Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում

Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում

Վրաստանի խորհրդարանում ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության պատգամավորների միջեւ, լիագումար նիստն սկսվելուց առաջ, տեղի է ունեցել ծեծկռտուք։ Նիստը պետք է շարունակվեր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քՆնարկմամբ։ Այս մասին տեղեկացրել է «Մթավարի արխի» հեռուստաալիքը։

Տեղեկացվել է, որ միջադեպն սկսվել է այն պատճառով, որ ընդդիմությունը բողոք է հայտնել՝ կապված նախօրեին, բողոքի ակցիայի ժամանակ, հատուկջոկատայինների կողմից ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» ղեկավար Լեւան Խաբեիշվիլուն ծեծի ենթարկելու հետ։ Դա առաջ է բերել կառավարող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների դժգոհությունը, որոնք պաշտպանում են ուժայինների գործողությունները։ Բանակռիվը վերածվել է ծեծկռտուքի։

Նշենք, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Լևան Խաբեիշվիլուն հիվանդանոցից սայլակով են բերել խորհրդարան։ Լրագրողների հետ զրույցում Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ հետաքննություն կսկսվի՝ ընդդիմադիր գործչի ձերբակալության ժամանակ հատուկջոկատայինների կողմից ուժի հնարավոր գերազանցման վերաբերյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ