«Սա պայքար չէ կուսակցության, իշխանության համար, սա պայքար չէ աթոռի համար, սա պայքար է մի կտոր հողի համար։ Այս ապաշնորհ իշխանությունները վաճառքի են հանել մեր սուրբ հայրենիքը։ Մենք իրավունք չունենք անտարբեր մնալու։ Ես չեմ կարող անտարբեր մնալ, երբ զավակիս են վաճառում»,- հայտարարեց «Շիրակը հանուն հայրենիքի» երթի մասնակիցը։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի երկու համայնքից՝ Գյումրիից և Մարալիկից, երթ է մեկնարկել դեպի Աբովյան։ Միանալու են Բագրատ սրբազանի շարժմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը