«Էջմիածին դաշինքի» ֆեյսբուքյան էջը հայտնում է․
Սիրելի´ էջմիածնեցիներ,
ինչպես նախօրոք հայտարարել ենք, «Էջմիածին դաշինքը» իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և մայիսի 9-ին Երևանում միանալու է համազգային հավաքին...
Սիրելի´ համաքաղաքացիներ, բոլորիդ կոչ ենք անում ս. թ. մայիսի 9-ին, ժամը 12:30 հավաքվել Սուրբ Գայանե եկեղեցու դիմացի տարածքում, որպեսզի բոլորով միասին շարժվենք դեպի Երևան սատար կանգնելու Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր ինքնությանն ու հայրենիքին...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը