Մենք շատ կառուցողական ենք ներգրավված բանակցային գործընթացում: Այս մասին Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ավելին կարծում ենք՝ չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ և ապաշրջափակել բոլոր տրանսպորտային կոմունիկացիները տարածաշրջանում՝ այն ընկալմամբ, որ բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները կմնան այն երկրների ինքնիշխանության, օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են», - ասել է Միրզոյան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը