26 08 2018

Նազիկ Ավդալյանն ավագանու ընտրություններում կառաջադրվի ԲՀԿ-ի կողմից

Նազիկ Ավդալյանն ավագանու ընտրություններում կառաջադրվի ԲՀԿ-ի կողմից

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե նա որպես ավագանու թեկնածու առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, տեղեկացրել է, որ այն չի համապատասխանում իրականությանը: 

«Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը:

Ես եղել և մնում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ:

Այնպես որ լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից»,- գրել է Նազիկ Ավդալյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ