13 07 2019

Փոփոխություններ՝ միջազգային կառույցներում հայկական պատվիրակություններում

Փոփոխություններ՝ միջազգային կառույցներում հայկական պատվիրակություններում

Խորհրդի որոշմամբ փոփոխություն եւ լրացում է կատարվել «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասինե որոշման մեջ: «Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կփոխարինի «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Աբրահամյանը, պատվիրակության կազմում կընդգրկվի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը («Իմ քայլը»): Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

Փոփոխություն է կատարվել «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ), Միջխորհրդարանական միությունում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» խորհրդի որոշման մեջ, ըստ որի ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Նարեկ Մկրտչյանին կփոխարինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:

Փոփոխություններ եւ լրացումներ են կատարել նաեւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» որոշման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ