30 04 2021

Ես չէի մտածում, թե մենք կարող ենք այդքան հանդուրժող լինել ստի և ոչ պրոֆեսիոնալիզմի նկտամամբ․ Ռոբերտ Քոչարյան



Մեր հասարակության մոտ երկու գործոն բացահայտվեց, ինչը ինձ համար բացահայտում էր։ Ես չէի մտածում, թե մենք կարող ենք այդքան հանդուրժողական լինել ստի նկտամամբ։  Կարող ենք այդքան հանդուրժողական լինել ոչ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աջակիցների հետ հանդիպման ժամանակ։

«եթե այս նույն հանդուրժողականությունը մնա այս երկու երևույթի նկատմամբ, մեր հասարակությունը երբեք չի առողջանա։ Այդպիսի ելույթ չի ունեցել երկրի առաջին դեմքը, որից 15 րոպե հետո չպարզվի, որ էլի խաբեց և էլի շարունակում է ունենալ բավական մեծ քանակի համակիրներ․ սա նորմալ չէ»,- ասաց Երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի դառնա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ