08 06 2021

Հունիսի 20-ին մենք պետք է փակենք այդ խայտառակության էջը և բացենք նոր՝ հզոր Հայաստանի էջ․ Սաղթելյան



Մեր երկրում պտտվում է մի ուրվական՝ ամոթի ու պարտության ուրվական։ Հունիսի 20-ին մենք պետք է փակենք այդ ամոթի ու խայտառակության էջը և հայ ժողովրդի համար բացենք նոր՝ հզոր և ուժեղ Հայաստանի էջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին Գորիսում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն Մարմնի հայաստանյան ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանի Հանրապետության ղեկին հայտնված քաջ Նազարն այս օրերին պտտվում է քաղաքաներով ու գյուղերով, ու անընդհատ նույն միտքն է արտահայտում․ «եթե ժողովուրդը ցանկանա ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ»։ Իհարկե, ինքն արժանի է դրան, բայց մենք ջունգլիներում չենք ապրում, և մեր երկրում անարխիա չի լինելու։ Մեր երկրում լինելու է արդարադատություն։ Թուրքն ու մնացած բոլոր պատասխանատուները գնդակահարությունով չեն պրծնելու։ Նրանք պետք է պատասխան տան շուռնուխեցի Արարատին՝ իր տունը կորցնելու համար։ Պետք է պատասխան տան Արցախի 10 հազար ք․ կմ կորստի համար, Շուշիի ու Հադրութի համար, մեր 5 հազար զոհերի համար։ Այո՛, մեր երկրում լինելու է արդարադատություն, և բոլորը պետք է պատասխան տան իրենց կատարածների համար, որ մեր երկրում այլևս դավաճանություն չլինի», - հայտարարել է Ի․ Սաղաթելյանը։

Նա շնորհակալություն հայտնեց սյունեցիներին իրենց հայրենի հողը պինդ գրկելու, պատերազմից հետո ազգադավ իշխանությանը ցույց տված իրենց կեցվածքի և վերաբերմունքի համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ