08 06 2021

Այս հոգեկան հիվանդ ալկոհոլիկի արկածները շարունակվում են. Վահե Հակոբյան



«Հենց նոր մենք տեղեկացանք, որ այս հոգեկան հիվանդի արկածները շարունակվում են, և ինքը ազատել է Մեհրաբի և Մեղրու գնդերի հրամանատարներին, քանի որ նրանք հրաժարվել են իր օգտին քարոզ տանել իրենց ստորաբաժանումներում:

Հավաստիացնում եմ ձեզ, որ դա ոչինչ չի փոխի, որովհետեւ իրենք ոնց խորտակվում են, նույն ճամփով էլ գնալու են դեպի հատակը»: Այս մասին Վայքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:

Հակոբյանն ընդգծեց, որ առաջնահերթ վերականգնելու են բանակը. մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, որպեսզի ունենանք արժանապատիվ խաղաղություն: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը Վայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ զարկ են տալու նաև գյուղատնտեսությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ