14 06 2021

Նիկոլականներից շատերն արդեն իսկ գիտակցում են, որ պարտվել են, ու նրանց մնացել է 6 օր. Վահե Հակոբյան



Մի քանի փաստ ներկայացնեմ։ Փաստ համար 1․ թշնամու մոտ խուճապ է ու տագնապ։ Սա արդեն ակնհայտ է։ Այս մասին Էջմիածնում քարոզարշավի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Նիկոլականներից շատերն արդեն իսկ և՛ գիտակցում են, և՛ հաշտվել են այն մտքի հետ, որ նրանք պարտվել են, ու նրանց մնացել է 6 օր ժամանակ։ Միայն մի հոգի դա դեռ չի հասկացել, որովհետև իր ոտքերն իրականությունից կտրված են», - ասաց Հակոբյանն, ավելացնելով, որ երկրորդ փաստն այն է, որ այդ մարդուն ոչ մի հոգեբուժարան չի օգնելու․ իրավիճակն անդառնալի է։

«Փաստ համար 3․ Ինչո՞ւ մենք։ Որոհետև մենք փորձարկումների ո՛չ իրավունք ունեք, ո՛չ էլ -ժամանակ։ Պետք է գա թիմ, որն ունակ է աշխատել և ապացուցել է դա մի քանի անգամ։ Այդ թիմն ուժեղ է, ունի գաղափարներ, կարող է վերցնել իրավիճակն իր ձեռքը, կայունացնել և դարձնել ավելի պայծառ։ Այն մյուս մարդկանց հետ էլ կա ապագա, բայց այդ ապագան մռայլ է ու անհասկանալի», - նշեց Հակոբյանը, կոչ անելով բոլորին անպայման գնալ ընտրության և վստահության քվեն տալ համար 24-ին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ